News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իշխանության դեմ պայքարելու միակ միջոցը հանրային պայքարն է։ Այդ մասին այսօր՝ հունվարի 19-ին Շառլ Ազնավուրի հրապարակում մեկնարկած բողոքի ակցիային ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը (ֆոտոռեպորտաժ

Նրա խոսքով, այս իշխանությունը, այդ հարկային օրենքները որ բերել է, ասում է՝ լավ ենք արել, օրենքը փոխել ենք։ «Տեսականորեն նույնն է ասում նաեւ երկրի նախագահը։ Փորձում են հասարակության համոզել, որ իրենք ճիշտ են։ Այդ օրենքները սխալ են, իրականում խփում են այն սուբյեկտներին, որոնք մաքուր են»,- նշել է Արամ Սարգսյանը։

Նա նշել է, թե իրականում փողերը ստվերում են։ «Իշխանություններն իրենք չեն ուզում 50-60 տոկոս ստվերը բերեն բյուջե, այլ գնում են այլ ոլորտներին հարվածելու, որոնք բաց են, մաքուր են, ստվերում չեն աշխատում։ Իշխանության դեմ պայքարելու միակ միջոցը հանրային պայքարն է, հանրային բողոքն է»,- նշել է նա։

Ըստ Սարգսյանի, մարդիկ դուրս են գալիս պայքարի, երբ խփում են նրանց գրպանին։ «Վաղը, մյուս օրը դուրս են գալու փողոց այն մարդիկ, որոնք անգամ աշխատանք ունեն։ Միանալու են գյուղացիները, որոնք դիզվառելիքի այս գներով չեն կարողանալու իրենց հողը մշակեն»,- ասել է Արամ Սարգսյանն ու հավելել. «Այս տարին թանկացումների տարի է, մենք մեր պուլսը պահելու ենք դրա։ Եթե իշխանությունը տեսնի, որ այս եւ հաջորդ ակցիաներին շատ մարդիկ են մասնակցում, հասկանալու է, որ իր վերատադրությունը այնքան էլ հեշտ չի լինելու»,- նշել է Սարգսյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ