News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի Գերագույն դատարանը հաստատել է «Աում Սինրիկե» աղանդի անդամ Կացուո Տակախասիի դատավճիռը, որը 2015 թվականին ցմահ ազատազրկման էր դատապարտվել, հաղորդում է Kommersant.ru-ն՝ վկայակոչելով NHK հեռուստաալիքը:

Այսպիսով, Ճապոնիայում աղանդավորների վերաբերյալ 1995 թվականից սկսված քրեական գործը փակվել է: 1995-ին Տոկիոյի մետրոպոլիտենում գազային հարձակումից հետո Տակախասիին հաջողվել էր 17 տարի շարունակ թաքնվել իշխանություններից: Նա ձերբակալվել էր 2012 թվականին Տոկիոյում եւ մեղադրվել ահաբեկչական հարձակումների մեջ ներգրավված լինելու համար: Բացի այդ, Տակախասին մեղադրվում էր Օսակայում ընկերության աշխատակցի սպանությանը առնչություն ունենալու համար, պաշտոնյայի առեւանգման եւ սպանության, ինչպես նաեւ Տոկիոյում կառավարության շենքի պայթեցման համար: 2 տարի անց նրան ցմահ ազատազրկման դատապարտեցին: Գերագույն դատարանի որոշումը հետագա բողոքարկման ենթակա չէ:

Հիշեցնենք, որ 1995 թվականին «Աում Սինրիկե» աղանդի անդամները զարին գազ էին բաց թողել: Հարձակման հետեւանքով 13 մարդ էր զոհվել, տուժել էր ավելի քան 6000 մարդ: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Ամենաշատ