News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսական ռազմական ուժերը հեռանում են Աֆրինից, որտեղ թուրքական իշխանությունները պատրաստվում են ռազմական գործողություններ իրականացնել սիրիական քրդերի դեմ: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը: Ռուսական կոնտինգենտը, որը գտնվում է Քեֆեր Ջեննե գյուղի մոտակայքում, դուրս է բերվում ոչ մեծ խմբերով:

Գործակալության տվյալներով, ռուսական զորքերը գնում են դեպի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վերահսկողության տակ գտնվող տարածքները՝ Նուբուլ եւ Զահրա բնակավայրերը: Ընդ որում, ռուսական զորքերի մի մասը շարունակում է մնալ Աֆրին շրջանում: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունները:

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ Աֆրինում զինված օպերացիայի վերաբերյալ: Ուրբաթ օրը թուրքական զինված ուժերը 10 անգամ գնդակոծել են քրդական ինքնապաշտպանական ուժերի (YPG) դիրքերը: Անկարան հատուկ նշանակության զորքերը տեղափոխել է Սիրիայի հետ սահման եւ պատրաստվում է լայնամասշտաբ հարձակման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ