News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մամե Օզմանյանը 2017թ. ամռանը եզդիաբնակ Շամիրամ գյուղում տեղի ունեցած սպանդի ականատեսներից է: Օգոստոսի 1-ին Շամիրամ գյուղի գերեզմանատանը համագյուղացիների եւ ազգականների հետ նա մասնակցում էր եզդիների՝ «Խեր» ազգային ծիսակատարությանը, երբ Թելման Քալաշյանը ներս է մտել եւ սկսել կրակել այնտեղ հավաքվածների վրա. սպանվել է Մամե Օզմանյանի հարազատ եղբայրը, հորեղբայրը, հորեղբոր տղան ու հարեւանը: Այսօր նրա համար միակ մխիթարանքը արդար դատավարության իրականացումն ու մեղավորի հանդեպ ամենախիստ պատժի նշանակումն է:

«Դատավորը թող դատ անի, օրենքով նախատեսված ամենախիստ պատիժը տա, որ չարեց՝ մենք մեր դատը կանենք»,-NEWS.am-ի հետ զրույցում ասում է նա:

Մամե Օզմանյանը ցավով է վերհիշում ու պատմում սգո սրահում կատարվածը. շատ կուզեր մոռանալ այն, ինչ տեսել է այդ օրը. «Կատարվածը ցեղասպանություն էր... եկավ, մտավ սգո սրահ ու կրակել սկսեց բոլորի վրա՝ ինչի սպանեց տղերքին, մենք էլ չգիտենք: Ես տեսել եմ՝ ոնց իմ եղբոր բերանից կրակեց ու ես չկարողացա փրկել, տեսել եմ՝ ոնց հորեղբորս գլխից կրակեց... ինչ կատարվեց, տեսել եմ»:

Լուսանկարում՝ Աղասի եւ Զորիկ Օզմանյաններ

Կատարվածից անմիջապես հետո Մամե Օզմանյանը հորեղբոր տղայի հետ մեքենայով հետեւել է սպանդն իրականացրած Թելման Քալաշյանին. գյուղից դուրս եկող ճանապարհին մեքենայով հարվածել է նրա մեքենային, ճանապարհի երթեւեկելի մասից դուրս հանել, սակայն, չի կարողացել մոտենալ նրան, քանի որ Թելման Քալաշյանը սկսել է կրակել նրանց վրա. «Անմիջապես հետեւից գնացել ենք, փորձել ենք բռնել, մեքենայով հետեւել ենք նրան, գյուղից դուրս գալու ճանապարհին մեքենայով հարվածել ենք նրա մեքենային, ճամփից դուրս է եկել մեքենան: Հետո ուզում էինք մոտենալ, բռնել, բայց մեզ վրա սկսեց կրակել, չկարողացանք մոտենալ: Հետո հորողբերը տարավ իրան մեր ձեռից՝ փախցրեց»:

Թե ինչու է Թելման Քալաշյանը գնացել նման քայլի եւ ինչու է թիրախավորել Օզմանյաններին, մինչեւ այսօր էլ անհասկանալի է մնում Մամեի համար. «Գումարը ով որ նրան պարտք է եղել, մեզ հետ ոչ մի կապ չունի, ով որ պարտք էր իրեն՝ տան տեղն էլ գիտեր նրա, շփում էլ ուներ հետները: Ինքը բիզնես էր բացել հետները՝ տոկոսով փող էր տվել, թող գնար նրա տուն, էդ գումարը նրանից վերցներ... Փողը իրենց պարտք էր Տոլսունը, Տոլսունի տղերքը: Չպետք է գար սգո սրահ ու նման բան աներ, անմեղ մարդկանց կյանքը խլեր, էդ կյանքը ինքը չէր տվել, որ առավ, մենք իրենից մեր կյանքերն ենք պահանջում... »:

Լուսանկարում՝ Զորիկ Օզմանյան

Դեպքի օրը սպանվածներ Ամրո Օզմանյանն ամուսնացած էր, ունի հինգ տղա, երկու աղջիկ, Զորիկ Օզմանյանը՝ երեք անչափահաս տղա, Աղասի Օզմանյանը՝ երկու տղա, մի աղջիկ, որոնցից երկուսն անչափահաս են, Ամո Խուդոյանն ունի երկու տղա:

Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ 333-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ հորեղբորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 334-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Լուսանկարում՝ Թելման Քալաշյան

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ