Անցած տարի Արտաշատում ավազակային հարձակում էր կատարվել։
Երկու երիտասարդ մոտենում են տուժողին, վիճում։ Նրանցից մեկը պոկել էր տուժողի ոսկյա շղթան եւ փախուստի դիմել։
Ոստիկանները պարզել են, որ կասկածյալները տուժողին հետեւել են Երեւանից եւ սպասել հարմար առիթի։ Հանցագործությունը նախապես կազմակերպված է եղել։ Հանցախմբի անդամները եղել են Ամալյա Կարապետյանը, Սերգեյ Ադամյանը եւ Սամվել Մկրտչյանը։ Սերգեյ Ադամյանին որոնում են, իսկ մյուս երկուսին կալանավորել են։
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում.