News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ստամբուլի Շիշլի թաղամասում «Ակոս» պարբերականի նախկին խմբագրության առաջ այսօր՝ հունվարի 19–ին, հազարավոր քաղաքացիներ հավաքվել են հարգելու 11 տարի առաջ այս օրը սպանված Հրանտ Դինքի հիշատակը։

Ինչպես տեղեկանում ենք թուրքական Bianet կայքից, Հրանտ Դինքի հիշատակը հարգելու համար հազարավոր քաղաքացիների մեջ են եղել  Թուրքիայի խորհրդարանի հայ, քուրդ եւ թուրք պատգամավորներ, որոնց թվում Կարո Փայլանը, Սելինա Դողանը, Բարըշ Յարքադաշը, Ալի Շեքերը, Սեզգին Թանրըքուլուն, բազմաթիվ հայտնի արվեստագետներ ու մտավորականներ։

Դինքի հիշատակը հարգելու համար հավաքվածները կրկին ձեռքներին պահել էին «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» գրությունը հայերենով, թուրքերենով ու քրդերենով։

Սգո միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել Դինքի կինը՝ Ռաքել Դինքը, որից հետո բարձրախոսներով հնչել է Հրանտ Դինքի ելույթներից մեկը։

Ամբողջ միջոցառման ժամանակ ոստիկանները խիստ հսկողություն են իրականացրել Շիշլի թաղամասում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ