News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

 2017-ին Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է հերթական ռեկորդի ու թարմացրել պատմական առավելագույնը, որը գրանցվել էր երկու տարի առաջ ։

Նման եզրակացությունների են հանգել Գիտությունների չինական ակադեմիայի մասնագետները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ըստ ակադեմիայի Մթնոլորտային ֆիզիկային ինստիտուտի՝ ջրի 2 կմ հաստության վերին շերտում տաքության ավելցուկը «700 անգամ ավելի շատ էներգիա է պարունակում, քան Չինաստանում 2016-ին էլեկտրականության ամբողջ սպառումը»։ Ջրի տաքացման ամենաբարձր դինամիկան գրանցվել է Ատլանտյան ու Հարավային օվկիանոսներում, մինչդեռ մյուս ջրային զանգվածներում տաքացում սկսվել էր ավելի շուտ։

«Ծովային էկոհամակարգը սպառնալիքի տակ է։ Ջրի ջերմաստիճանի բարձրացումը մեծ սպառնալիք է ներկայացնում թագավորական մարջանախութերի ու այնտեղ բնակվող ծովային արարածների համար»,- հայտնել են գիտնականները։

Չինացի գիտնականները նաեւ նշել են, որ օվկիանոսի տաքացումը հանգեցնում է սառցե շերտի հալչելուն ու կարող է փոխել ստորջրյա հոսանքների համակարգը, որոնք մեծ ազդեցություն ունեն Երկրի ջեմաստիճանի կարգավորման վրա։

Համաշխարհային օվկիանոսի ջրի տաքացումը կլիմայական փոփոխությունների առանցքային ցուցիչներից մեկն է։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ