News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մարտի 4-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախօրեին Իտալիայի ոստիկանությունը կներկայացնի մի ծառայություն, որտեղ ֆեյքերով անհանգստացած քաղաքացիները կարող են ստուգել տեղեկության իսկությունը, հաղորդում է DW-ն:

Օնլայն հարցման օգնությամբ քաղաքացիները կարող են դիմել ոստիկանության մասնագետներին եւ պատասխան ստանալ: Ծառայության աշխատակիցները նույնիսկ կարող են էջերից կեղծ բովանդակությունը ջնջել:

«Դա բացարձակապես թափանցիկ եւ օրինական ծառայություն է», - նախօրեին ասել է Իտալիայի ներքին գործերի նախարար Դոմենիկո Մինիիտին: «Մենք չենք ուզում նոր «Մեծ եղբայր» ստեղծել», - ասել է Իտալիայի ոստիկանապետ Ֆրանկո Գաբրիելին` ընդգծելով, որ ծառայությունը չի կարող բացասական ազդեցություն ունենալ համացանցում խոսքի ազատության իրավունքի իրականացման վրա:

Ծառայությունը կգործարկվի ընտրություններից 6 ամիս առաջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ