News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր՝ հունվարի 19-ին, վիճաբանություն է տեղի ունեցել պաշտպան Արսեն Մկրտչյանի եւ ամբաստանյալ Ներսես Պողոսյանի միջեւ:

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում իրավիճակը լարվել է մասնավորապես Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի ներկայացրած միջնորդությունից հետո: Պապիկյանը միջնորդել էր կրկին հարցաքննության հրավիրել Սմբատ Գալոյանին: Ըստ պաշտպանի՝ Սմբատ Գալոյանը մոտեցել է մի շարք անձանց և առաջարկել իր ծառայությունները՝ ասելով, որ ինքն ունի մոտ 300 հոգանոց խումբ, որը պատրաստ է կատարել հրահանգներ: Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը նույնպես միացավ միջնորդությանը՝ հայտարարելով, որ Գալոյանն ԱԱԾ գործակալ է: Ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն առարկեց միջնորդությանը՝ նշելով, որ իր տպավորությամբ այս միջնորդությունն արվել է դատախազության կողմից: Այս խոսքերը հունից հանեցին Ներսես Պողոսյանին, նա նշեց, որ իրենց ասածները հիմնավորված են, որից հետո Արսեն Մկրտչյանն ամբաստանյալին դիմեց «այ տղա»-ով: Ներսես Պողոսյանն էլ նրան հակադարձեց. «Այ տղան դու ես»: Արսեն Մկրտչյանը կանգնեց եւ փորձեց հարձակվել Ներսես Պողոսյանի վրա: Դատարանում լարված իրավիճակ ստեղծվեց, ոստիկաններին եւ կարգադրիչներին մի կերպ հաջողվեց հանդարտեցնել կրքերը:

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը Ներսես Պողոսյանի և Արսեն Մկրտչյանի նկատմամբ սանկցիա կիրառեց նախազգուշացման տեսքով:

Տպել
Ամենաշատ