News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունվարի 19-ին, ժամը 21:48-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը եւ «ԱԲԿ» պետական ոչ առեւտրային կազմակերպության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի թիվ 58 շենքի մոտակայքում բախվել են «Opel Astra» մակնիշի 34 TM 540 (վարորդ՝ Ա. Մ.), «BMW X5» մակնիշի 55 UU 009 (վարորդ՝ Է. Ե.), «Toyota Land Cruiser» մակնիշի 001 CC 02 (վարորդ՝ Ա. Հ.) եւ կայանած «Toyota Camry» մակնիշի 77 MR 770 (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 1999 թ. ծնված Ռ. եւ 2000 թ. ծնված Յ. Ս.-երը տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, իսկ 1996 թ. ծնված Թ. Ե.-ը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ:

Բժիշկները Յ. Ս.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ռ. Ս.-ինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra» եւ «BMW X5» մակնիշի ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր. Թումանյանի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ պատանուն և մնացած հուշանվեր թղթադրամները հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը և երեք…
Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա. ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի…
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է…
Ամենաշատ