News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ֆրանսիական Zapata ընկերությունը փորձարկել է Zapata Ezfly անունով թռչող սարք, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Փորձարկման տեսանյութը հրատարակվել է հեղինակների YouTube-ի ալիքում:

Փորձարկումները  տեղի են ունեցել Տեխաս լճի վրա: Կադրերում երեւում է, թե ինչպես են մասնակիցները սաղավարտներով եւ հատուկ կոստյումներով սարքի վրա հերթով թռչում:

Ezfly-ն հագեցած է մի քանի ռեակտիվ շարժիչներ եւ բռնակներ ընդգրկող հարթակով, որի միջոցով իրականացվում է սարքի վերահսկողությունը: Սարքը կարող է բարձրանալ մինչեւ 3 կիլոմետր բարձրություն եւ  զարգացնել  մինչեւ 130 կմ/ժ արագություն:

Ավելի վաղ, մի բլոգեր Գերմանիայից ցուցադրել է «մարդկային անօդաչու թռչող սարք», որը լոգարանի տեսքով թռչող հարթակ է։

Բլոգերը լոգարանից թռչող սարք է սարքել եւ թռել սնունդ գնելու

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ