News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ելք» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը թանկացումների դեմ իրենց  նախաձեռնած բողոքի երթից գոհ է եւ պնդում է, որ ժողովրդի լայն համախմբումը հնարավոր է փոքր հարցերի լուծումների արդյունքում։ NEWS.am–ի հետ զրույցում նա ասաց, որ եթե նախկինում քաղաքական ուժերը ժողովրդին ոգեւորեին փոքր հարցերի լուծումներով, ապա լայն համախմբվածություն կլիներ։

Հիշեցնենք, որ նախկինում Սասուն Միքայելյանը քննադատում էր այն քաղաքական ուժերին, որոնք ժողովրդին փողոց  են հանում եւ ձեռնունայն տուն  ուղարկում եւ թեժ աշունների ու թեժ գարունների մասին խոստումներով վերջնականապես հուսալքում  մարդկանց։ 

Հարցին՝ ինչո՞վ է  «Ելք»–ը տարբերվելու իր քննադատած ուժերից, ինչ է առաջարկում  մարդկանց եւ  պայքարին մինչեւ վերջ տեր կանգնելո՞ւ է, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Մենք պայքարին տեր ենք կանգնելու։ Ժողովրդին հանել ենք փողոց նշված հարցի լուծման համար, ոչ թե՝ ժողովրդին հանել ենք փողոց, ասում ենք՝ քելեք գնում ենք իշխանափոխության։ Եթե ժողովրդին էս տարիների ընթացքում առաջնորդները տանեին կամաց–կամաց հարցերի լուծման, ավելի կոգեւորվեի, կլիներ մեծ համախմբվածություն, կլիներ  իշխանափոխություն։ Դրա համար մենք հարկային բեռի թեթեւացման պահանջ ենք դրել։ Դա մի պրոբլեմ ա, որը ավելի է նպաստելու վաղվա  արտագաղթին, հասկանո՞ւմ եք, պետք է կանխվի էս ամեն ինչը»։

Սասուն Միքայելյանը հակադարձելով ընդդիմախոսներին, թե «Ելք» դաշինքը պայքարում է  հետեւանքների դեմ, ոչ թե իշխանության, ասաց. «Սա պատճառ ա հետագա բարդությունների, պատճառն էն ա, որ էսքան ժամանակ մարդիկ միանգամից բարձր նիշ են վերցրել, ժողովրդին առանց հաղթական արդյունքի տրամադրելու՝ տարել են արտագաղթի։ Կարեւորը հարցին լուծում տրվի»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ