News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Եթե Սեւանա լճի մակարդակի իջեցումը շարունակական բնույթ կրի, ապա մի քանի տարի անց Սեւանա լիճ չենք ունենա: Այս մասին «ԷկոԼուրի» հետ զրույցում ասացին ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիային գիտական կենտրոնի մասնագետները:

2017 թ-ին Սեւանա լճից բաց թողնվեց 270 մլն խմ ջուր, որը 100 մլն խմ ավելի է օրենքով սահմանված ծավալից: Չնայած պաշտոնական հավաստիացումներին, որ լրացուցիչ ջրբացթողումները չեն հանգեցնի բացասական հաշվեկշռի, Սեւանա լիճն ունեցավ բացասական հաշվեկշիռ:

Վերջին 10 տարվա ընթացքում Սեւանա լճից հավելյալ ջրառ է իրականացվել 2008, 2012, 2014, 2017 թվականներին: Բացի 2017 թ-ից բացասական հաշվեկշիռ է գրանցվել նաեւ 2012 եւ 2014 թվականներին:

«Եթե լճի մակարդակը 1 տարվա ընթացքում մի քանի սմ իջնում է, դա միանգամից չի անդրադառնա լճի վրա, բայց եթե իջեցումը շարունակվի, մենք կունենանք ավելի վատ վիճակ, քան նախկինում ենք ունեցել: Անգամ սանտիմետրերով իջեցումը չպետք է դառնա նորմա, դա պետք է լինի արտառոց դեպքերի համար: ... Եթե մի քանի տարի այդպես կրկնվի, մենք կունենանք եւ ջրի որակի վատացում, եւ ձկան պաշարների նվազում: Հիմա ափերի լվացում է գնացել, ավելացել են ափերից լվացված օրգանական, կենսածին նյութերը: Եթե ջրի ծավալի մեծացում չլինի, մենք այդ նույն ծավալում կունենանք ավելի շատ կոնցենտրացիա», - ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիային գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:

«Ինձ մտահոգում է այն փաստը, որ այս տարի տեղումները չափազանց քիչ էին, եւ եթե տեղումնառատ տարիներին դիմեցին Սեւանի ջրերին, ես մտավախություն ունեմ, որ հիմա էլ կփորձեն, իսկ դա նշանակում է մակարդակի նոր իջեցում: Սեւանա լճի մակարդակի յուրաքանչյուր սանտիմետրի իջեցումը 12.5 միլիոն խմ ջուր է: Պետք է պայքարել այդ ջրային պաշարները պահպանելու համար: Այս տեմպերով որ սկսենք ծախսել Սեւանի ջուրը, մի քանի տարի հետո Սեւան չենք ունենա»,- ասաց ՀՀ ԳԱԱ-ի Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը:

2018 թ-ի հունվարի 19-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը կազմում է 1900.42 սմ, ինչը 3 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից: Սեւանա լճի մակարդակը 2017 թ-ի իր ամենաբարձր նիշից` 1900.91 սմ-ից, մինչ օրս իջել է 49 սմ-ով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է 52․45 մլն դրամ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի փետրվար...
«Փաստ». Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով
Որպեսզի տնային տնտեսությունների պայմաններում կարողանանք եկամուտն ավելացնել, պետք է կա՛մ մի քանի...
Դոլարն ու եվրոն էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 18-ին, կազմել է…
Կանանց տնտեսական զորեղացման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող ծրագրերը ներկայացվել են Նյու Յորքում քննարկման շրջանակում
Անդրադառնալով կին ձեռներեցների գործունեությանը խրախուսելու ՀՀ կառավարության քաղաքականությանը՝ նախարար Մկրտչյանն այս գործընթացում...
PROFAL-ը և ML Mining-ը համագործակցության պայմանագիր են ստորագրել
Երկու ընկերությունների համագործակցությունը կիրականացվի «Այգիներ Պրեմիում», «Դալմա Հիլզ» և «Ադոնց Պրեմիում» նախագծերի շուրջ...
Կհստակեցվի սպանդային մթերքի և մսամթերքի մակնշման մեջ նշված սննդային արժեքի վերաբերյալ տեղեկությունը
Հանձնաժողովի խորհուրդը մինչև այդ փոփոխությունների ուժի մեջ մտնելը տրված կամ ընդունված սպանդային մթերքի և մսամթերքի համապատասխանության…
Ամենաշատ