News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ՀԴԲ-ն հիմա ստուգումներ է իրականացնում այն մարդու նկատմամբ, որը կարող է ինչ-որ առնչություն ունենալ 2017-ի հոկտեմբերին Լաս Վեգասում ամերիկացի Սթիվեն Փեդոկի կազմակերպած հրաձգության հետ, հայտնում է քաղաքի շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ ՀԴԲ-ն նախաձեռնել է հետաքննություն այն «անձի նկատմամբ, որը դաշնային մակարդակով հետաքրքրություն է ներկայացնում»։ Լոմբարդոն նշել է, որ իշխանություններն այդ անձով հետաքրքրվել են՝ ուսումնասիրելով Փեդոքի կազմակերպած սպանդի հանգամանքները։ Շերիֆը այլ մանրամասներ չի հայտնել, չի նշել նաեւ տվյալ անձի անունը։

Լոմբարդոն նշել է, որ հետաքննության ընթացքում ոստիկանությունը նոր մանրամասներ է պարզում տեղի ունեցածի մասին, սակայն Փեդոքի արարքի դրդապատճառները դեռ պարզված չեն։ Շերիֆը հավաստիացնում է, որ Փեդոքը գրոհն իրականացնելու համար նաեւ այլ վայրեր է դիտարկել՝ այդ թվում Սանտա Մոնիկայի հանրահայտ լողափը։ Սակայն հրաձգի կապերը որեւէ ահաբեկչական խմբավորման հետ չի հաջողվել պարզել։

Ըստ Լոմբարդոյի, իրավապահ մարմինները պարզել են, որ Փեդոքը համացանցում ուսումնասիրել է խոշոր միջադեպերի ժամանակ ամերիկյան ոստիկանության գործողությունների մարտավարությունը։ Շերիֆը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ Փեդոքի ընկերուհու՝ Մերիլ Դենլիի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվի։ Լոմբարդոն նաեւ պատմել է, որ հրաձգին պատկանող համակարգիչներում հայտնաբերվել է մանկական պոռնոգրաֆիայի հետ կապված նյութեր։

Ըստ նոր գնահատականների ՝ Փեդոքի հրաձգության հետեւանքներով տուժածների թիվը հասնում է 851-ի։ Մինչ այդ հայտնում էին 550 տուժածների մասին։

Լոմբարդոյի խոսքով՝ 422 մարդ անմիջական փամփուշտային վիրավորում է ստացել այն բանից հետո, երբ Փեդոքը հյուրանոցի պատուհանից կրակ է բացել երաժշտական փառատոնի այցելուների վրա։ Հրաձգության հետեւանքով զոհվել է 58 մարդ։

Լաս Վեգասի խաղատան մոտ տեղի ունեցած հրաձգությունից զոհվել է առնվազն 20 մարդ (Ֆոտո)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Ամենաշատ