News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի զորամասերից մեկում նախորդ տարվա նոյեմբերի 21-ին ականի պայթյունից վիրավորված Նարեկ Հովեյանը աչքի վիրահատությունից բացի կենթարկվի նաեւ ականջի վիրահատության: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նարեկի մայրը` Սեդա Ղարիբյանը:

«Նարեկի մոտ դեպքից հետո առկա էին լսողական խնդիրներ, սակայն մտածում էինք դեղերով կբուժվի: Այսօր հոսպիտալում հետազոտությունից հետո մեզ ասացին, որ ականջը եւս  պետք է վիրահատվի, քանի որ դեղերով հնարավոր չէ վերականգնել լսողությունը»,- ասաց տիկին Սեդան:

Նարեկի մայրն ասաց, որ աչքի վիրահատությունը նորից հետաձգվել է, քանի որ աչքի մեջ պղտորված արյուն կա, որը դեռ չի մաքրվել. «Մինչեւ այդ արյունը չմաքրվի, չեն կարող վիրահատություն անել, մեզ ասել են եւս 2 շաբաթ սպասենք` տեսնեն ինչ կլինի»:

Նշենք, որ Նարեկը դեռ տեղյակ չէ, որ  ծառայակից ընկերները ականի պայթյունից զոհվել են: Նարեկի հարազատներն էլ խուսափում են ճշմարտությունը ասելուց, քանի որ Նարեկը ծանր հոգեբանական վիճակում է գտնվում:

Նշենք, որ Ստեփանակերտում Նարեկի մեկ աչքը հեռացրել են, մյուս աչքի տեսողությունն էլ հույս կա, որ կվերականգնվի։

Ավելի վաղ գրել էինք, որ նախորդ տարի նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) եւ Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել ականապայթյունային վիրավորում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ