News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Tom Petty and the Heartbreakers ռոք խմբի առաջատար կատարող Թոմ Փետին դարձել է դեղամիջոցների  գերդոզավորման  զոհ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով TMZ-ն եւ Լոս Անջելեսի ոստիկանությանը։

Պարբերականի տվյալներով՝  երգչի օրգանիզմում հայտնաբերվել են մի քանի ուժեղ ներգործող դեղեր, որոնց միաժամանակ ընդունումը հանգեցրել է սրտի աշխատանքի դադարին: Բժիշկները երգչին նշանակել էին դեղերը մի շարք հիվանդությունների բուժման համար, ,որոնցով նա տառապում էր՝ էմֆիզեմա, ծնկների խնդիրներ եւ ազդրի կոտրվածք:

Ամերիկյան Tom Petty and the Heartbreakers ռոքի խմբի կատարողը մահացել է հոկտեմբերի սկզբին 66 տարեկան հասակում:

Ամերիկյան ռոք երաժիշտը, կիթառահար եւ կոմպոզիտոր Թոմ Փետին եւ նրա խումբը հայտնի են դարձել ՄԱՆ-ում 1970-ական թվականներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ