News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իրաքի օդերեւութաբանական եւ սեյսմոլոգիական դիտարկումների ծառայության մասնագետները հունվարի 20-ի գիշերը երկրի կենտրոնական շրջաններում արձանագրել են 5,1 մադնիտուդ հզորությամբ ստորգետնյա ցնցումներ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ծառայության հայտարարությունը։

«Սեյսմոլոգիական մոնիտորինգի մեր կայաններն առավոտյան Դիյալա նահանգի Մանդալի շրջանում  5.1 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումների շարք են արձանագրել տեղական ժամանակով ժամը 1:17-ին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Մասնագեետները նշել են, որ նահանգից  ոչ հեռու եւս գրանցվել են մի քանի ցնցումներ պակաս ուժգնությամբ՝ 3-ից մինչեւ 3.8 մագնիտուդ: Նրանց տվյալներով՝  երկրաշարժը, որի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա, զգացել են Դիյալա նահանգի, ինչպես նաեւ Բաղդադի արեւելյան շրջանների բնակիչները: Ծառայությունում նշել է, որ երկրաշարժի վնասների մասին տեղեկություններ չկան:

Դայալա նահանգը գտնվում է Բաղդադից հյուսիս-արեւելք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ