News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Սենատում դեմոկրատների առաջնորդ Չարլզ Շումերն հանրապետականներին եւ նախագահ Դոնալդ Թրամփին առաաջարկել է առաջիկա երկու օրերին համաձայնության գալ դաշնային կառավարության ժամանակավոր ֆինանսավորման երկարաձգման հարցում, կառավարությունը կեսգիշերից հետո այլեւս չունի անհրաժեշտ միջոցներ գործառույթներն իրականացնելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Առաջ շարժվելու համար կա ճանապարհ՝ վաղը նախագահն ու Սենատի առաջնորդները պետք է նստեն եւ գործարք կնքեն, որպեսզի ամբողջ կառավարությունը երկուշաբթի կարողանա վերադառնալ իր բնականոն գործունեությանը»,-ասել է նա՝ քվեարկությունից հետո հանդես գալով իր գործընկերների առաջ։ Նա նաեւ կշտամբել է իր հակառակորդներին «քաոս եւ անկարգություն» ստեղծելու համար: «Մեկ ամիս շարունակ այդպիսին է եղել բանակցությունների ֆոնը։ Նրանք՝ հանրապետականները որպես կուսակցություն չեն կարողանում նույնիսկ մեկ դիրքից հանդես գալ» ,-հայտարարել է քաղաքական գործիչը:

Սենատի հանրապետական նախագահ Միթչ Մակքոնելը, իր հերթին, հայտարարել է, որ «իրադարձությունների այսպիսի զարգացումից հաստատ  կարելի  էր խուսափել»: Իսկ իրենց ընդդիմադիրների որոշումը կոչել է «ցինիկ»: «Դեմոկրատ սենատորները նախընտրում են տապալել  ֆինանսավորման մասին ոչ հակասական օրինագիծը, որում չկա ոչ մի այնպիսի կետ, որը նրանք չեն սատարի»,-ասել  է նա։

ԱՄՆ դաշնային գերատեսչություները դադարեցրել են աշխատանքը ֆինանսավորման բացակայության պատճառով

Սպիտակ տունը վերջնագիր է ներկայացրել դեմոկրատներին անօրինական ներգաղթյալների կարգավիճակի հարցով

Թրամփը կշտամբել է դեմոկրատներին հարկային բարեփոխումների «կշիռը նվազեցնելու» փորձերի համար

ԱՄՆ-ում դեմոկրատները քաղաքականությունը վեր են դասում երկրի շահերից․ Սպիտակ տուն

Մետիսը խոստացել է մեղմել ԱՄՆ կառավարության ֆինանսավորման դադարեցման հետեւանքները

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ