News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հրանտ Դինքի սպանության 11–րդ տարելիցին Թուրքիայի խորհրդարանում գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության պատգամավորների ելույթները ստիպել են իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության հայ պատգաամվոր Մարգար Եսայանին հոդվածով պատասխանել։

Թուրքական Aksam պարբերականում տպագրված հրապարակման մեջ Մարգար Եսայանը սկզբում շեշտել է, թե Հրանտ Դինքի սպանությունն իրեն ժամանակին շատ խորը ցնցել էր, սակայն ցավալի է համարել, որ սպանության համար ընդդիմությունը մեղադրում է իշխող կուսակցությանն ու իշխանությանը։

«Նախօրեին Դինքի սպանության վերաբերյալ խորհրդարանում ելույթով հանդես եկած CHP–ի պատգամավորների ընդհանուր շեշտադրումն այն էր, որ սպանությունը պետությունն է կազմակերպել։ Նրանք սպանությունը վերագրում են պետության վրա, քանի պետությունը ղեկավարում է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը։ Նրանք հենց իշխող կուսակցությանն էլ ուղիղ ձեւով մեղադրում են»,–գրել է Մարգար Եսայանը՝ հավելելով, որ ընդդիմությունը չի ցանկանում տեսնել դատական գործընթացի կտրուկ փոփոխությունները, որոնց արդյունքում պարզ են դառնում, որ բազմաթիվ գյուլենականներ սպանության կազմակերպմանը տեղյակ են եղել եւ ոչինչ չեն արել։

Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանում CHP–ի պատգամավորը խիստ քննադատության էր ենթարկել իշխանություններին Դինքի սպանության բացահայտումը ձգձգելու համար։ «Նախարարների որդիները կոշիկի տուփերի մեջ միլիոններ են պահում, իսկ Հրանտ Դինքը քայլում էր ծակված կոշիկով։ Հրանտ Դինքը խիզախ էր, հայրենասեր էր, խղճով էր,  սոցիալիստ էր, լրագրող էր, հայ էր։ Եւ պետք է շեշտել, որ նա մեծատառով մարդ էր։ Հրանտ Դինքն այս հողերի վրա աչք չուներ, նրա աչքը այս հողերի տակն էր եւ հիմա նա այս հողերի տակն է։ Հրանտ Դինքը սպանվել է այն ժամանակվա հետախուզության, մեդիայի, իշխանությունների, պետության ներսում բույն դրած ավազակների համագործակցության հետեւանքով»,–ասել էր նա։

Տպել
Ամենաշատ