News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սիրիայի քրդերն ընթացիկ կազմով ամերիկյան նախագիծ են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք է հայտնել Ռուսաստանի ռազմավարական եւ տեխնոլոգիական վերլուծությունների կենտրոնի  տնօրեն, «Զինտեխնիկայի արտահանում» ամսագրի հրատարակիչ Ռուսլան Պուխովը։

Դրանից ելնելով, նրա խոսքով, որքան էլ Մոսկվան քրդերին զենք եւ ռազմական մասնագետներ մատակարարի,  նույնիսկ  տարրական մակարդակով երբեք չի կարողանա ազդել նրանց գործողությունների վրա:

 «Վերջին շրջանում Էրդողանի ղեկավարած Թուրքիան իր իսկ վարած քաղաքականության պատճառով ծանր վիճակում է հայտնվել, ինչը հանգեցրել է նրան, որ Անկարան վիճել է ե՛ւ Ամերիկայի, ե՛ւ Եվրոպայի  եւ փաստացիորեն  բոլորի հետ՝ հայտնվելով շատ խոցելի վիճակում»,-նշել է փորձագետը:

Միեւնույն ժամանակ, նա ավելացրել է, որ շատերն ուզում են  ինչ-որ բան ստանալ դժվար կացության մեջ հայտնված Թուրքիայից: Սակայն Պուխովը նկատել  է, որ Թուրքիայից ինչ-որ բան ստանալու համար «անհրաժեշտ է ոսկոր գցել», իսկ Աֆրինայից ռուսական զորքերի դուրսբերումը Կրեմլի դեպքում հենց այդ ոսկորը դարձավ:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Սիրիայի իշխանությունները հավանություն կտան իրենց տարածքում իրականացվող թուրքական զորքերի ռազմական գործողություններին՝ նույնիսկ եթե դրանք չեն վերահսկվում կառավարական բանակի կողմից, փորձագետը նշել է, որ ներկայում Սիրիան բավականին թույլ է եւ այն փաստը, որ երկրի ամբողջ տարածքը կառավարական ուժերի կողմից չի վերահսկվում, դա է վկայում:

 «Նրանք վերահսկու՞մ են ամբողջ տարածքը: Կամ ինչ-որ մեկը նրանց կհարցնի՞: Արդյոք որեւէ մեկը Ասադի կարծիքը հարցնո՞ւմ է Ճիշտն ասած, ես կասկածում եմ», - պարզաբանել Ռուսաստանի ռազմավարական եւ տեխնոլոգիական վերլուծությունների կենտրոնի տնօրենը:

Միեւնույն ժամանակ, խոսելով սիրիական պետության ամբողջականության մասին՝ փորձագետը գտնում է, որ սիրիացիների համար լավագույն դեպքում այն կլինի մոտավորապես նույնը, ինչ Բոսնիայում, որտեղ չկա պատերազմ, բայց, փաստորեն, չկա ֆունկցիոնալ պետություն, քանի որ այն ալբանացիների եւ սերբերի միջեւ բաժանված է առանձին անկլավների ու ինքնավարությունների: Միեւնույն ժամանակ, Պուխովը բացատրել է, որ երբ կերամիկական գավաթը կոտրվում է, ինչպես էլ այն ամրացնես, եռացող ջուրը դժվար կլինի լցնել այնտեղ:

Խոսելով «Իսլամական պետության» դեմ հաղթանակի գործում քրդերի ունեցած դերի եւ ներդրման մասին՝ ռուսաստանցի փորձագետը նշել է, որ ամերիկացիները, որոնք զենք են մատակարարել քրդերին, նրանց վերապատրաստել են,  հանձնել են հարյուրավոր զրահապատ մեքենաներ, հրետանային եւ ականանետային համակարգեր, արել են այնպեես, որ քրդական գործոնը տարածաշրջանում զգալի դառնա:

«Ի դեպ, պետք է նշել, որ նախորդ անգամ սիրիական տարածքներ մուտք գործելու ժամանակ թուրքերը կորցրել էին մի քանի տանկեր, տարբեր թուրքամետ կազմավորումների հարյուրավոր զինյալներ էին սպանվել, ինչպես նաեւ  թուրքերը  ունեին տասնյակ զոհվածներ եւ վիրավորներ: Հետեւաբար, կարծում եմ, որ եթե թուրքերը գնան այդ գործողություններին, ապա քրդերը կկարողանան նրանց արժանի պատասխան տալ, եւ դա հեշտ «զբոսանք» չի լինի»,-եզրափակել է ռազմական փորձագետը` ավելացնելով, որ այս ամենի շուրջ Էրդողանը, ամենայն հավանականությամբ, կրկնակի կմտածի մինչ Աֆրիկայում լայնամասշտաբ ռազմական գործողություն սկսելը:

Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները պատրաստվում են սիրիական քրդերի դեմ գործողություններ իրականացնել։

Նախօրեին Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել էր, որ Անկարան խորհրդակցություններ է անցկացնում Մոսկվայի եւ Վաշինգթոնի հետ, Սիրիայի քրդական (YPG) զինված կազմավորումների դեմ Աֆրինում հնարավոր գործողությունների շուրջ, այս ուժերին Թուրքիան համարում է ահաբեկչական կազամակերպություն, որը կապված է երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ