News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականներ Բեն Ռոդսը եւ Սամանթա Փաուերը ներողություն են խնդրել Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար, հաղորդում է Politico-ն: 

Նրանք նշել են, որ ԱՄՆ վարչակազմը չափից շատ էին անհանգստանում, որ կարող է վիրավորել Թուրքիային:

«Դա սխալ էր: Մենք պետք է ճանաչեինք Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Բեն Ռոդսը, որն Օբամայի վարչակազմում զբաղեցրել է ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալի պաշտոնը:

«Ես ներողություն եմ խնդրում: Ես ցավում եմ, որ մենք հիասթափեցրինք այդքան մեծ թվով ամերիկահայերի»,- իր հերթին ընդգծել է Օբամայի օրոք ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան աշխատած Սամանթա Փաուերը:

Օբամայի օգնականները այս մասին հայտարարել են այս շաբաթ՝ պատասխանելով համացանցային հաղորդումներից մեկի ժամանակ հանդիսատեսի հարցին:

«Նրանց հայտարարություններն անսովոր կերպով անկեղծ էին՝ հաշվի առնելով խնդրի զգայուն լինելը, որը տարիներ շարունակ անհանգստացրել է ԱՄՆ նախագահներին:

Պատմաբանները նշում են, որ 1915-ին սկիզբ առավ մոտ 1,5 մլն հայերի կոտորածները: Ցեղասպանությունը տեղի ունեցավ Օսմանյան Կայսրության փլուզման եւ Առաջին համաշխարային պատերազմի տարիներին: Թուրքիայի առաջնորդները հերքում են, որ իրենց երկրի հիմնադիր հայրերը կարող էին ցեղասպանություն իրականացնել՝ պնդելով, որ հայերի սպանությունները կազմակերպված բնույթ չեն կրել: Ամերիկացի, եվրոպացի պատմաբանների մեծամասնությունը համաձայն չէ թուրքերի հետ:

Թուրքիայի առաջնորդները երկար տարիներ զգուշացնում են, որ ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դեպքում թուրք-ամերիկյան հարաբերությունները լուրջ վնաս կկրեն, ինչը կարող է հանգեցնել նրան, որ ԱՄՆ-ը կկորցնի իր ռազմակայանը Թուրքիայի հարավում: Մազմաթիվ եվրոպական երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»,- նշել է Politico-ն:

Պարբերականի փձոխանցմամբ, 2008-ին լինելով ԱՄՆ նախագահի թեկնածու, Բարաք Օբաման խոստացել էր պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը. «Նա այդ քայլն անելու բազմաթիվ շանսեր է ունեցել, այդ թվում 2015-ին, երբ նշվում էր այդ գազանությունների 100-րդ տարելիցը:

«Ամեն տարի մի պատճառ էր լինում: Թուրքիան կարեւոր նշանակություն էր ունենում մեր ուշադրության տակ գտնվող որեւէ հարցում, կամ Թուրքիայի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ երկխոսություն էր ընթանում անցյալի վերաբերյալ: Անկեղծ ասած, կարծում եմ՝ այս ամենի դասն այն էր, որ պետք է դա անել առաջին տարում, եթե չարեցիր՝ ամեն տարի է՛լ ավելի է բարդանալու»,- ընդգծել է Ռոդսը:

Փաուերն իր հերթին կարծիք է հայտնել, որ Էրդողանը կարողացել է «խաղացնել» ամերիկյան վարչակազմին: Նա, այնպես էր կարողանում ներկայացնել, որ եթե Օբաման «ցեղասպանություն» բառն արտասանի, այդ քայլով կկանգնեցնի Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ մերձեցման փորձերը:

Նրա խոսքով՝ Օբաման միշտ մտածում էր, որ կարող է կատարել իր նախընտրական խոստումը եւ իրեն լավ զգալ ամերիկահայերի առաջ. «Բայց հետո՞, արդյոք դա չէ՞ր խոչընդոտի հայ-թուրքական դիվանագիտական երկխոսությանը, որը գուցե ավելի հեռանկարային լիներ: Ես կարծում եմ՝ նա իսկապես հավատում էր, որ դա կարող է հակառակ ազդեցությունն ունենալ, որովհետեւ դա էին նրան ասում տարածաշրջանն ուսումնասիրող մարդիկ»,- ընդգծել է Սամանթա Փաուերն ու հավելել. «Վերջնարդյունքում ԱՄՆ պաշտոնատար անձինք չեն կարողանում հավատարիմ լինել իրենց խոստմանը, որը վերաբերում է անցյալի վերաբերյալ ճշմարտությանը: Պարզապես ասա ճշմարտությունը, երկարաժանմկետ առումով դա ավելի անվտանգ է»:

«Ամերիկահայերը խորը հիասթափված էին, որ Օբաման չկատարեց իր խոստումը: Ռոդսի եւ Փաուերի մեկնաբանությունները շատ քիչ են մխիթարում նրանց, որովհետեւ նրանք կարծում են, որ հիմա արդեն շատ ուշ է»,-գրում է պարբերականը:

«Սա այն հարցն է, որը պետք է ուղղել պաշտոնավարման ժամանակ: Ես կարծում եմ, որ այն, ինչ հիմա իրենք ասում են, այն ժամանակ լավ էլ հասկացել են»,-ընդգծել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Նա նաեւ հավելել է, որ կա եւս մեկ մարդ, ում շուրթերից կցանկանար նման խոսեր լսել. «Նախագահ Օբաման պետք է բացատրի, թե ինչու չկատարեց իր խոստումը: Եվ ես կարծում եմ՝ նա պետք է մեզնից ներողություն խնդրի, նա պետք է ներողություն խնդրի ամերիկացիներից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ