News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Չինաստանի հյուսիսարեւմտյան Սիան քաղաքում փորձարկման ռեժիմում հսկա օդային զտիչը գործարկվել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով South China Morning Post- ին:

Զտիչը  հարյուր մետր բարձրությամբ աշտարակի տեսքով է կառուցվել: Զտիչի հեղինակները պնդում են, որ իր չափերով այն աշխարհում չունի համարժեքը:

Համակարգը գործում է շուրջը կառուցված ջերմային կայանների հաշվին: Օդը ներս մտնելով՝ արեւի էներգիայի տաքացման շնորհիվ բարձրանում է աշտարակով եւ անցնում բազմաթիվ ֆիլտրերի միջով:

Ինչպես նշում է թերթը, Սիանը Չինաստանի ամենաաղտոտված քաղաքներից մեկն է:

Չինաստանի Գիտությունների Ակադեմիայի Շրջակա միջավայրի ուսումնասիրության ինստիտուտի տեսուչները եզրակացրել են, տեղադրումից  մի քանի ամիս անց աշտարակը կարողացել է մաքրել ավելի քան տաս քառ/կմ տարածք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ