News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Եթե Հայաստանը բազմաթիվ ազգային փոքրամասնություններով մեծ երկիր լիներ, ապա այն կդառնար նույնպիսի ոչ ֆունկցիոնալ պետություն, ինչպես, օրինակ, Մերձավոր Արեւելքի շատ երկրներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Սպառազինությունների արտահանում» ամսագրի հրատարակիչ, Ռազմավարությունների եւ տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը: Նրա խոսքով՝ պոպուլիզմով զբաղվող շատ հայ փորձագետներ հենց դա չեն հասկանում:

 «Պատկերացրեք, որ Հայաստանը լիներ ոչ այն սահմաններում, ինչ հիմա, այլ մեկ ու կես անգամ ավելի, այդ թվում` Արարատին հասանելիություն լիներ: Այս դեպքում հայերը շատ ուժեղ հակահայ փոքրամասնություններ կունենային, ինչպես քրդերն ու թուրքերը», - ասել է Պուխովը` հավելելով, որ դա անխուսափելիորեն հայկական կողմի համար խնդիրների եւ կատաղի բախումների կհանգեցներ:

Ռուս փորձագետը որպես օրինակ նշել է, որ Իրանում անմիջականորեն իրանցի բնակչությունը արդեն փոքրամասնություն է եւ վերը նշված հանգամանքների դեպքում Հայաստանում նույն իրավիճակը կլիներ, եւ եթե Հայաստանը մոնոէթնիկ չլիներ, ինչպես հիմա է: Բացի այդ, Պուխովը շեշտել է, որ ժամանակի ընթացքում քրդական եւ թուրքական փոքրամասնությունները կսկսեին պահանջներ ներկայացնել, ինչպես դա արվում է Հայաստանի հարեւան այլ երկրներում եւ բարձրաձայնել իրենց իրավունքների մասին, որոնց նկատմամբ հայկական կողմը պետք է գոնե ինչ-որ կերպ արձագանքեր: Սա, իր հերթին, կհանգեցներ նրան, որ ողջ համաշխարհային հանրությանը կաջակցեր ոչ թե Հայաստանի կենտրոնական իշխանություններին, այլ փոքրամասնություններին՝ մեղադրելով հայերին ագրեսիայի եւ ժողովուրդների իրավունքների ոտնահարման մեջ:

 «Այն որ դուք ունեք փոքր, կոմպակտ, մոնոէթնիկ պետություն, որը գտնվում է նման անկայուն տարածաշրջանի կողքին, շատ լավ է, քանի որ հակառակ դեպքում Մերձավոր Արեւելքի ողջ ալիքը կթափվեր ձեզ վրա»,-ասել է նա՝ հավելելով, որ այն ամենն, ինչ առաջին հայացքից, ռազմավարական պարտություն է թվում, իրականում, բարիք է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ