News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Օրերս Երեւանի քաղաքապետարանը ներկայացրել է մայրաքաղաքի նոր հասարակական տրանսպորտային ցանցի նախագիծը: Երեւանցիները գիտեն, որ այս կարեւոր սոցիալական ոլորտի խնդիրը տասնամյակների ընթացքում չի լուծվել: Մարդիկ դժգոհում են հասարակական տրանսպորտի անհարմարավետությունից (հատկապես միկրոավտոբուսներում), գրաֆիկին չհետեւող  աշխատանքից:

Հասարակական տրանսպորտի բարելավման խոստումները Երեւանի քաղաքացիները բազմիցս են լսել: Եվ ամեն անգամ դրանք չեն կատարվել: Հանուն արդարության նշենք, որ ավտոբուսների թիվը ավելացել է, իսկ միկրոավտոբուսների թիվը նվազել է:

Քաղաքապետարանի կայքում տարբեր տարիների ընթացքում տեղադրված տեղեկատվության հիման վրա կարող եք որոշել այդ փոփոխությունները: Այսպիսով, մոտավորապես յոթ (կամ ավելի) տարիների ընթացքում ավտոբուսների քանակը ավելացել է 190 միավորով, իսկ երթուղային տաքսիները նվազել՝ 715 միավորով:

Ստացվում է, որ միջինում 10 ավտոբուսը փոխարինել է 38 միկրոավտոբուսի: Բոլորն էլ գիտեն, որ պիկ ժամերին հայրենական միկրոավտոբուսը ավելի շատ ուղեւոր է տեղափոխում, քան նախատեսված է իր տեխնիկական հատկանիշներով: Բայց ավտոբուսն էլ մեր պայմաններում, զրկված չէ նման հնարավորություններից:

Քանի մարդ է քաղաքի մեկ միլիոն բնակչից օգտվում ավտոբուսներից եւ միկրոավտոբուսներից: Սկզբունքորեն, պաշտոնական տվյալների հիման վրա կարելի է որոշել առնվազն այս ցուցանիշի կարգը: Ուղեւորների քանակի վերաբերյալ վերջին հրապարակումները վերաբերում են անցյալ տարվա հունվար-սեպտեմբերին:

Այս տվյալների հիման վրա կստանանք հետեւյալը. մոտ 195 հազար երեւանցի  օգտվում է մայրաքաղաքի հանրային ավտոմոբիլային տրանսպորտի ծառայություններից: Սա այն դեպքում, եթե յուրաքանչյուրը, ով օգտվում  է ավտոբուսներից եւ միկրոավտոբուսներից, ամեն օր երկու ուղեւորություն է կատարում:

Սակայն, միջինում, իհարկե, կլինեն ավելի շատ ուղեւորություններ: Ավելացնենք, որ հանրային տրանսպորտի ծառայություններից օգտվում են հանրապետության մարզերից, ինչպես նաեւ օտար երկրներից ժամանած բազմաթիվ այցելուներ: Այս նկատառումով վերը նշված թիվը (195 հազար) կարող է զգալիորեն նվազել:

Վերադառնալով քաղաքապետարանի նախագծին՝ նշենք, որ դրանով ենթադրվում է, մասնավորապես, նվազեցնել երթուղիների քանակը եւ հրաժարվել միկրոավտոբուսներից, ինչը կարելի է միայն ողջունել: Եթե, իհարկե, այլընտրանքային ավտոբուսները (տրոլեյբուսների հետ միասին) կապահովեն ուղեւորների համար նորմալ երթեւեկության ժամանակացույց եւ հարմարավետություն:

Սակայն, խնդիրն այն է, որ հասարակական տրանսպորտից անպայման ուզում են շահույթ ստանալ: Եթե այդ նպատակը չլիներ, տասնյակ գիծ տերեր վաղուց հրաժարվել էին այս բիզնեսից: Նշենք, որ զարգացած երկրներում քաղաքային հասարակական տրանսպորտը սուբսիդավորվում է քաղաքի բյուջեի հաշվին: Մեզ մոտ որոշ դոտացիաներ ստանում է միայն քաղաքապետարանի ավտոբուսի պարկը: Շահույթն, իհարկե, անհրաժեշտ է բոլորին, այս ոլորտի զարգացման համար: Բայց դա պետք է ապահովվի ոչ թե ուղեւորների, այլ քաղաքային բյուջեի հաշվին:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ