News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Տարեսկզբին արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների աճը պայմանավորված է տաք եղանակով, չոր ճանապարհներով: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:

Նրա ներկայացրած տվյալներով՝ անցած տարվա այս ժամանակահատվածի համեմատությամբ այս տարի ավելի մեծ թվով ճանապարհատրանսպորտային պատահարներ են արձանագրվել: Հունվարի 1-ից մինչ օրս արձանագրվել է 165 դեպք, որի հետեւանքով 25 մարդ զոհվել է, 241-ը՝ վիրավորվել:

«Թեեւ զոհերի քանակը նախորդ տարվա համեմատությամբ շատացել է, բայց միանգամից ասել, որ աճ է գրանցվել, չեմ կարող ասել, քանի որ էս պարագայում մենք վերլուծում ենք վթար ծնող պատճառները եւ ակտիվացնում ծառայությունը: Չի բացառվում, որ 10 օր հետո այլ պատկեր ունենանք: Ժամանակ առ ժամանակ կարող է աճ գրանցվել եւ նվազել: Միայն տարվա կտրվածքով կարող ենք վերջնական ասել աճի միտում կա, թե նվազման»,-ասել է Նորիկ Սարգսյանը՝ հավելելով, որ իրենց համար անսպասելի չէր տարեսկզբին արձանագրված ավտովթարների աճը:

«Նախ որ հունվարի 1-ին երթեւեկության ինտեսնիվության աճ էր նկատվել, եւ երկրորդը, որ ամբողջ հանրապետությունում ձյուն չկա, չոր ասվալտապատ ճանապարհներ էին, սպասում էինք, որ վարորդների մոտ արագության գերազանցման փաստերը կավելանան ու դա կբերի ճանապարհային պատահարների աճին: Ամենամեծ նպաստող հանգամանքը դա է եղել: Մարդկանց մոտ կարծիք կա, որ եթե ձյուն եղավ, ճանապարհատրանսպորտային պատահարները կշատանան, բայց հակառակն է, որպես կանոն եթե ճանապարհային ծածկույթը չոր է լինում, այդ ժամանակ ավելի շատ է գրանցվում»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:

Ճանապարհային ոստիկանությունը հաշվի առնելով վերոնշյալ պատճառները՝ ուժեղացրել է ծառայությունը: Հարցին՝ եթե եղանակային պայմաններն են պատճառը, ոստիկանությունը հատկապես ո՞ր մասով է ուժեղացված ծառայություն իրականացնում, պատասխանեց. «Հայտնաբերում ենք ոչ սթափ վիճակում վարող վարորդներին: Մի քանի անգամ ավելի շատ ոչ սթափ վիճակոմ մեքենա վարելու փաստեր ենք հայտնաբերել անցած տարվա համեմատությամբ: 2017 թվականից հունվարի 1-9 ընկած ժամանակահատվածում 9 դեպք ենք հայտնաբերել, այս տարի՝ 92, այսինքն՝ տասը անգամ ավելի շատ են ոչ սթափ վիճակում վարելու դեպքերը»:

Անզգուշության հետեւանքով վթարները եւս քիչ չեն, սակայն Նորիկ Սարգսյանի կարծիքով ճանապարհային ոստիկանությունը որեւէ մեղք չունի ոչ այս, ոչ արագությունը գերազանցելու, ոչ էլ անսթափ վիճակում վարելու հարցերում: Որպես ծնող պատճառ շեշտեց նաեւ մեքենաների ավելացման հանգամանքը: Ըստ նրա՝2017 թվականին Հայաստան է ներմուծվել 32 հազար մեքենա, որն էլ իր հերթին նպաստում է ավտովթարների աճին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ