News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

9 տարվա ընդմիջումից հետո Հայաստանի մասնակցությունը Դավոսի համաշխարհային  տնտեսական համաժողովին չի կարող արդյունք չտալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը:

Նրա խոսքով, Դավոսի համաժողովը հարթակ է, որտեղ բացահայտվում է, թե ինչ տնտեսական զարգացումներ են սպասվում ապագայում, թե ինչպես անել, որ ֆինանսական տատանումները թեթեւ լինեն, հակակշիռներ ձեւավորվեն։

«Սա միջավայր է, որտեղ ստեղծվում են միջազգային հարաբերություններ, սկսում են շփումներ ոչ միայն քաղաքական գործիչների, այլ նաեւ բիզնեսների միջեւ, խոշոր ընկերությունների հետ եւ, 9 տարվա ընդմիջումից հետո մեր մասնակցությունը չի կարող արդյունք չտալ։

Ֆորումի շրջանակներում նախատեսված են վարչապետի մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ տարբեր երկրների առաջնորդների հետ, որտեղ կքննարկվեն երկկորղմ տնտեսական հարաբերություններ, հանդիպելու ենք տարբեր խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, որոնց, մենք գտնում ենք, որ որոշակի առումով կարող է հետաքրքրիր լինել Հայաստան մուտք գործելը կամ որոնց մեր երկիրը գործնական առաջարկներ կարող է անել»,-ասաց Ավակյանը:

Նա նաեւ նշեց, որ Դավոսի համաժողովը մա մի հարթակ է, որտեղ հանդիպում են ոչ միայն օրակարգային հարցերի քննարկումներով, այլ նաեւ որին մասնակցել-չմասնակցելով միջազգային հանրությանը մեր քաղաքական դիրքորոշումն ենք ներկայացնում։

«Գլոբալ տնտեսության զարգացումներում Հայաստանի դերը տարածաշրջանում երկխոսություն, քննարկումներ սկսելու, ծավալելու հարթակ հանդիսանալն է։ Մենք համաձայնագիր ունենք ԵՄ հետ, ԵՏՄ անդամ ենք, լավ հարաբերություններ ունենք Իրանի հետ, նոյեմբերին ինչպես հայտնի է հայ-իրանական սահմանին բացվել է Ազատ տնտեսական գոտին: Կարծում եմ, սա է մեր դերը՝ տրամադրել հարթակ, որտեղ եվրոպական ընկերությունը կարող է համագործակցել ռուսականի հետ, ամերիկյանը՝ ասիականի հետ եւ այլն»,-ընդգծեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով:

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում նախատեսված են վարչապետի մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ այլ պետությունների ղեկավարների, միջազգային կառույցների և բիզնես ընկերությունների ներկայացուցիչների հետ: Կարեն Կարապետյանը կմասնակցի նաև Համաշխարհային տնտեսական առաջնորդների ոչ պաշտոնական հավաքին (IGWEL):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Ամենաշատ