News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թբիլիսիից 40 կմ հեռավորության վրա ճանապարհին արգելափակված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չկան: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, NEWS.am-ը տեղեկանում է Վրաստանում Հայաստանի դեսպանատնից:

Նշենք, որ shamshyan.com-ն այսօր գրել էր, որ Վրաստանում արտակարգ իրավիճակ եւ 5 տասնյակից ավելի ՀՀ քաղաքացիներ 3 օր է արգելափակված են Թբիլիսիից մոտ 40 կմ հեռավորության վրա, իսկ ճանապարհը անհայտ պատճառներով փակ է:

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հերքում է այդ տեղեկատվությունը և հայտնում, որ ՀՀ որևէ քաղաքացի արգելափակված չէ, իսկ Թբիլիսիից դուրս եկող բոլոր ճանապարհները բաց են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ