News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Անգլիացի սթրիթ արտ նկարիչ Բեն Այնը Լոնդոնում 17,5 հազար քառ/մետր չափով նկար է ստեղծել, հաղորդում է The Independent-ը:

Հսկայական գրաֆիտին իրենից ներկայացնում է մի քանի անգամ կրկնվող create (ստեղծիր) բառը, որը գրվել է գույնզգույն տառերով: Նրան 500 ժամ է պահանջվել աշխատանքն ավարտելու համար:

Ստեղծագործության համար 2,85 հազար լիտր ներկ է ծախսվել, որոնք խառնելու համար 200 լիտր տարողությամբ լոգարան է օգտագործվել: Այնին օգնել են 300 կամավորներ եւ 6 նկարիչներ:

Բեն Այնը անլգիացի նկարիչ է: Նրա աշխատանքներից մեկը գտնվում է ԱՄՆ նախկին նախագահ  Բարաք Օբամայի հավաքածուում:

 

 

 

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ