News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում ստեղծվել է ծանր քաղաքական եւ տնտեսական, որի ելքը միայն իշխանության փոփոխություն է: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի Ազատագրման Հայ Գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի անդամ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը:

«Երբ Եվրոպա գնացի, տեսա, որ այնտեղ պետություն կա, ինչը մեզ մոտ պակասում է: Երկրի տնտեսական վիճակը զրո է, տնտեսություն չկա Հայաստանում, 4 հոգու ձեռքում է ամեն ինչ: Մարդու աշխատանքը չնչին գումար է, որ հազիվ հացի փող է հանում, դա տնտեսությո՞ւն է: Էդ ձե՞ւ է ապրելու: Նորմալ ղեկավար պետք է նախ ունենանք, որ մտածի իր  երկրի, հայրենիքի եւ ժողովրդի մասին»,-ասաց նա:

Սիսլյանի խոսքով՝ ժողովուրդը վախենում է, որեւէ ընդվզման գնալուց, քանի որ նույնիսկ որեւէ մտադրություն կանխվում է իշխանությունների կողմից բիրտ միջոցներով:

«Քանի անգամ ժողովուրդը փորձեց  ընդվզել, սակայն ոչինչ չստացվեց, երեւի սխալ ճանապարհով են գնում եւ սխալ պահանջներ են ներկայացնում: Պետք է փոխվի սա, սա ձեւ չի ապրելու, իսկապես մեր ժողովուրդը շատ խեղճ վիճակում է: Մարդ մի բան անի, կամ թեկուզ հայտարարի, դժբախտաբար, հայտնվում է ճաղերի հետեւում: Կամ գործ արեք, կամ մի արեք, խոսելով չէ»,-ասաց նա:

Սիսլյանի կարծիքով՝ Հայաստանում ցանկացած ընդվզում սկսած բողոքի ակցիաներից մինչեւ «Սասնա ծռեր», իշխանությունների վարած քաղաքականության արտացոլանքն ու հետեւանքն է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ