Հայտնի ֆրանսիացի խոհարար եւ ռեստորանային ցանցի սեփականատեր Պոլ Բոկյուզը մահացել է 91 տարեկան հասակում: Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, Twitter-ի իր էջում գրել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնը: Խոհարարը մահացել է Կոլոն օ Մոն դ'Օր քաղաքում, որտեղ ծնվել է 1926 թվականին:
Բոկյուզը սերում էր խոհարարների տոհմական ընտանիքից, որոնք XVII դարից աշխատում էին այդ ոլորտում: Նա մանկությունից սկսել է սվորել խոհարական արհեստ:
1970-ական թվականներին նա դարձավ «նոր ֆրանսիական խոհանոցի» հիմնադիրներից մեկը, որն ավելի ցածր կալորիականություն ուներ, քան ավանդական ֆրանսիական գաստրոնոմիան:
80-ականներին Բոկյուզը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց՝ ստեղծելով իր ռեստորանային ցանցը:
Բոկլյուզը տրյուֆելներով ապուրի հեղինակն է, որն անվանվել է այն ժամանկվա նախագահ Վալերի Ժիսկար Էստենի սկզբնատառերով՝ V.G.E: Այս ուտեստը մինչ այսօր առկա է Ելիսեյան պալատի ճաշացանկում:
Paul Bocuse est mort, la Gastronomie est en deuil.
Monsieur Paul, c’était la France. Simplicité & générosité. Excellence & art de vivre.
Le pape des gastronomes nous quitte. Puissent nos chefs, à Lyon, comme aux quatre coins du monde, longtemps cultiver les fruits de sa passion. pic.twitter.com/XI0ozzzGJK
— Gérard Collomb (@gerardcollomb) 20 января 2018 г.