News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ԱՍԱԼԱ-ն Հայկական հարցին տվեց նոր ձեւ եւ որակավորում: Այսօր՝ հունվարի 20-ին, ԱՍԱԼԱ-ի՝ Հայաստանի ազատության հայ գաղտնի բանակի հիմնադրման 43-ամյակին Եռաբլուր զինվորական պանթեոնում կազմակերպության զոհված անդամներին նվիրված հոգեհանգստյան կարգի ժամանակ ասաց Ոսկան Արքեպիսկոպոս Գալֆակյանը, որն անցկացնում էր հոգհանգստյան կարգը:

«Մինչեւ 1950 թվականը մենք սգահանդես էինք անում, իսկ 1975 թվականից հետո այն փոխվեց պահանջատիրության եւ նրան, որ հայ երիիտասարդը իր կյանքի գնով պաշտպանի իր արդար իրավունքը: Մենք պետք է փորձենք, աշխատենք, որ աշխարհը եւ Անկարան ճանաչի եւ հատուցի մեր ժողովրդի արդար իրավունքը: ԱՍԱԼԱ-ն ռազմական ուժ է, գաղափարախոսություն է, արդարություն է, ԱՍԱԼԱ-ն հավասարություն է եւ այս ամենը պետք է փոխանցենք մեր սերունդներին»,- իր ելույթում ասաց Սրբազանը:

Արդեն 7-րդ տարին տեղի ունեցող միջոցառմանը մասնակցեցին ԱՍԱԼԱ-ի անդամներ, համակիրներ եւ ուղղակի ԱՍԱԼԱ-ի գործունեությամբ հետաքրքրվող քաղաքացիներ: Նրանք ծաղիկներ դրեցին կազմակերպության զոհված անդամների շիրմաքարերին, խնկարկեցին  իր հիշատակ զոհված անդամների:

Նշենք, որ Հայաստանի Ազատագրման Հայ Գաղտնի բանակը՝ ԱՍԱԼԱ-ն ստեղծվել է 1975 թվականին մի խումբ լիբանանահայերի կողմից  իրաքահայ Հակոբ Հակոբյանի գլխավորությամբ: Կազմակերպության նպատակն էր զինյալ գործողությունների միջոցով Հայկական Հարցը կրկին մտցնել միջազգային քաղաքական, իրավական հարթություն, միջազգային հանրության կողմից ճանաչման ներկայացնել 1914-1923 թվականներին թուրքերի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանությունը, Արևմտյան Հայաստանի ազատագրման նախադրյալներ ստեղծել։

Տպել
Ամենաշատ