News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սիրիայում ցանկացած ցամաքային ռազմական գործողությունը կարող է ազդել Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսի վրա, որը նախատեսվում է հունվարի 29-30-ին անցկացնել Սոչիում: Այս մասին լրագրողներին ասել է Իրանի փոխարտգործնախարար Հոսեյն Անսարին՝ մեկնաբանելով Սիրիայի Աֆրին շրջանում Թուրքիայի զինված ուժերի ցամաքային ռազմական գործողությունների սկիզբը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 «Ցանկացած ցամքային գործողություն դրական կամ բացասական կերպով կարող է ազդել կոնգրեսի վրա», - ասել է նա: «Մենք հուսով ենք, որ Սիրիայի զինադադարի ռեժիմի երաշխավոր երկրները միջոցներ կձեռնարկեն այդ ազդեցությունը կանխելու համար»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Աֆրին տարածաշրջանում, որտեղ շուրջ 1,5 միլիոն սիրիական քրդեր են ապրում, Զինված ուժերի գործողությունն իրականում արդեն սկսվել է: Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ գործողությունների հաջորդ նպատակը կլինի սիրիական  Մանբիջը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ