News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի Ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի պատգամավորական կարգավիճակը չի կարող կանխել նրա կալանավորումը, հայտարարել է Իսպանիայի գլխավոր դատախազ Ջուլիան Սանչես Մելգարը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ավելի վաղ Իսպանիայի Գերագույն դատարանի դատավոր Պաբլո Լյարենան երկրի տարածքում Պուչդեմոնին կալանավորելու հրամանագիր էր տվել, սակայն հետ էր կանչել եվրոպական հրամանգիրը:

Ներկայումս փաստաբանները ուսումնասիրում են, թե արդյոք պատգամավորի կարգավիճակը (Պուչդեմոնը դեկտեմբերի 21-ին «Միասին հանուն Կատալոնիայի» կոալիցիայից ընտրվել էր Կատալոնիայի խորհրդարանի նոր կազմում) նրան քրեական  հետապնդման անձեռնմխելիությունից ապահովում է:

Իր հերթին Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավարի փաստաբանը չի բացառում, որ իր պաշտպանյալն անձամբ կներկայանա խորհրդարանի նիստում, որտեղ կքննարկվի ժեներալիտետի նոր ղեկավարի թեկնածությունը:

Հունվարի 20-ին Պուչդեմոնի փաստաբան Ժաումե Ալոնսո Կուեվիլյասը կատալոնական Tv3 հեռուստաալիքին տված հարցազրույցում հերքել է իր պաշտպանյալի հայտարարությունները: Նա նշել էր, Պուչդեմոնի հաստատման սցենարներից ոչ մեկը չի բացառվում:

 «Նա երբեք չի բացառել, որ նա կհայտնվի եւ անձամբ ներկա լինի հաստատման ընթացակարգին` հասկանալով սպասվող վտանգը», - նշել է նա:

Միեւնույն ժամանակ, փաստաբանը կասկած է հայտնել հունվարի 22-ին Դանիա Պուչդեմոնի ուղեւորության անհրաժեշտության մասին՝ Կոպենհագենում կայանալիք բանավեճին մասնակցելու համար: Ըստ փաստաբանի՝ նրա ձերբակալման տարբերակը չի բացառվում, եթե Իսպանիայի դատարանը նրա կալանքի համար եվրոպական նոր հրամանագիր տա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ