News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Շենգենյան գոտուն Բուլղարիայի ընդգրկվելու մասին է հայտարարել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք վաղուց ենք  քննարկում Շենգենյան գոտուն Բուլղարիայի ընդգրկվելու հարցը: Մենք  տեսնում ենք այն ջանքերը, որ նա գործադրում է, եւ մենք  սատարում ենք նրան, հատկապես, որ նա լավ պահպանում է ԵՄ արտաքին սահմանը: Ես չեմ կարող ասել ճշգրիտ ամսաթիվը, բայց հույս ունեմ, որ շուտով Բուլղարիան կսկսի ապրել Շենգենյան կանոնների համաձայն: Կարծում եմ, որ առաջին հերթին այն տեղի կունենա օդանավակայանում », - ասել է կանցլերը:

 «Շենգենի հարցով հույս եմ կապում փետրվարի սկզբին Հոլանդիայի վարչապետի այցելության հետ», - ասել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը: - Ես կարծում եմ, որ օդային եւ ջրային ճանապարհի հետ կապված Բուլղարիան այսօր Շենգենյան տարածքին միանալու խնդիր չունի: Ես հնարավորություն կտամ նրա մասնագետներին այցելել եւ ստուգել մեր սահմանը »:

Հունվարի 11-ին Սոֆիայում կայացած արարողության ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Բուլղարիան պետք է մտնի Շենգենյան եւ եվրոյի գոտի եւ Եվրահանձնաժողովը կաշխատի այդ ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ