News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Լրագրող, «Հրդեհ եւ կատաղություն. Դոնալդ Թրամփի վարչակազմի ներսում» գրքի հեղինակ Մայքլ Վոլֆը պնդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դավաճանում է իր կնոջը՝ Մելանիային: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru- ն, այս հայտարարությունը գրողն արել է Media ITE- ի հաղորդումներից մեկի ժամանակ:

Հաղորդման ընթացքում հաղորդավարը հարցրել է Վուլֆին՝ արդյոք իր գրքում կան տեղեկություններ, որոնք նախկինում անհայտ էին  ամերիկացիների համար: Գրողը հարցին դրական է պատասխանել՝ ասելով, սակայն, որ «չի կարող ասել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը»: «Այս գրքում մի բան կա, որում ես լիովին համոզված եմ, բայց դա այնքան սադրիչ էր, որ վերջնական ապացույցներ չգտվեցին», - ասել է Վոլֆը:

Երբ հաղորդավարը հարցրել է՝ արդյոք խոսքը կնոջ մասին է, հեղինակը դրական է պատասխանել: Նա նաեւ նշել է, որ Թրամփն այժմ սիրավեպ ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ