News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունվարի 20-ին տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել  Բեռլինի փողոցներ՝ բողոքելով երկրում գործող գյուղատնտեսական քաղաքականության դեմ, հաղորդում է DW-ն:

Ակցիայի կազմակերպիչների ՝«Մենք կուշտ ենք» ասոցիացիայի, որը ներառում է ավելի քան հարյուր գյուղացիական եւ բնապահպանական կազմակերպություններ, բողոքի ակցիաներին մասնակցել է շուրջ 33 հազար մարդ՝ գրեթե երկու անգամ ավելի, քան մեկ տարի առաջ:

Երթը ուղեկցել են ավելի քան հարյուր տրակտորներ: Ցուցարարները բողոքել են  գյուղատնտեսական բիզնեսի գլոբալացման եւ գյուղատնտեսական ընկերությունների դեմ, որոնք շուկայից դուրս են մղում փոքր ֆերմերային տնտեսություններին, որոնք էկոլոգիապես մաքուր պայմաններում բնական մթերքներ են արտադրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ