News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Թաիլանդի բնակչուհին մտածել է, թե ինչպես երեխաներին հետ պահել բջջային հեռախոսներից: Նա նկարահանել է երեխաների արձագանքը եւ տեսանյութը տեղադրել YouTube-ի ViralHog ալիքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իմ երեխաները չէին պոկվում բջջային հեռախոսներից: Ես փոխեցի արգելափակման էկրանի պատկերը, եւ այժմ նրանք վախենում են խաղալ»,- այսպես է մեկնաբանել տեսանյութը երեխաների մայրը:

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է կինը բառացիորեն համոզում երեխաներին խաղալ սմարթֆոնով, սակայն նրանք հրաժարվում են անգամ ձեռք տալ հեռախոսին: Այնուհետեւ նրան հաջողվում է կրտսեր երեխային համոզել վերցնել հեռախոսը: Փոքրիկը փորձում է այն ապաարգելափակել, սակայն, տեսնելով սարսափեցնող պատկերը, սկսում է լաց լինել, իսկ երկրորդ երեխան թաքնվում է:

YouTube-ի որոշ օգտատերերը սմարթֆոններից կախվածության դեմ պայքարի այս միջոցը հանճարեղ են համարել, սակայն ոմանց կարծիքով մեթոդը, այնուամենայնիվ, դաժան է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ