News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Պրահայի կենտրոնում շաբաթ  երեկոյան հրդեհ է բռնկվել Eurostars David չորս աստղանի հյուրանոցում, հաղորդվում է 2 զոհի եւ մոտ 40 վիրավորի մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքային հրշեջ ծառայության ներկայացուցիչ Պետր Կոլոուխին:

«Հայտարարվել է երրորդ աստիճանի բարդության հրդեհի մասին, չորրորդը հայտարարվում  է միայն արտակարգ իրավիճակների դեպքում: Դեպքի վայրում աշխատում են բոլոր քաղաքներիի հրշեջ վարչությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ կամավորները: Հյուրանոցից տարհանվում են հյուրերը: Կան տվյալներ երկու մահացածների եւ մոտ 40 վիրավորների մասին, նրանց թվում երկուսը մեր գործընկերներն են», - ասել է Կոլոուխը:

Բժիշկափրկարարական ծառայությունը նույնպես հայտնում է նաեւ 40 վիրավորի մասին:

Eurostars David-ը գտնվում է Նապլավնի փողոցում` Պրահայի պատմական կենտրոնում գտնվող Մասարակ հրապարակի մոտ: Հրդեհի ժամանակ հյուրանոցում եղել է մոտ 50 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ