News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սպիտակ տան հանրության հետ կապերի հարցերով ծառայությունը դադարել է պատասխանել քաղաքացիների զանգերին: Գերատեսչության աշխատակիցներին փոխարինել է ավտոպատասխանողը, որը նշում է դաշնային կառավարության աշխատանքի դադարեցման մասին բյուջեի ընդունման ձգձգման պատճառով: Ձայնագրությունը հրապարակել է Mashabale պորտալը:

Ավտոպատասխանողի հաղորդագրության մեջ տեղի ունեցածի մեղավոր են համարվում Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին: «Ցավոք, մենք այսօր չենք կարող ձեր զանգերին պատասխանել, քանի որ Կոնգրեսում դեմոկրատները ներգաղթի հարցերում տարաձայնությունների պատճառով կառավարության ֆինանսավորումը պատանդել են, այդ թվում՝ մեր բանակի եւ ազգային անվտանգության ֆինանսավորումը»,- ասում է ավտոպատասխանողը: 

Ներկայացուցիչների պալատն անցած հինգշաբթի մեկամսյա ժամկետով ընդունել է հերթական ժամանակավոր բյուջեն, սակայն Սենատի դեմոկրատական փոքրամասնությունը խափանել է վերին պալատի կողմից օրինագծի ընդունումը: Արդյունքում՝ կառավարությունը շաբաթ 00.00-ից աշխատանքը դադարեցրել է:

Հանրապետականների եւ դեմոկրատների միջեւ, ինչպես նաեւ Հանրապետական կուսակցության մեջ բազմաթիվ տարաձայնություններ կան, այդ թվում՝ ներգաղթի հարցերում:

Իրավիճակը մեկնաբանելիս Թրամփն ավելի վաղ ասել էր, որ դեմոկրատներին ավելի շատ ապօրինի ներգաղթյալներն են հուզում, քան ԱՄՆ անվտանգությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ