News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակիրճ ամփոփել է իր նախագահության առաջին տարվա հաջողությունները: Այս մասին նա նշել է իր «Թվիթերում» փոխանցում է Gazeta-ն:

«Ընտրությունների պահից ի վեր մեծ թվով ոլորտներում մեր երկրի համար աննախադեպ հաջողություններ կան»,- գրել է Թրամփը:

Թրամփն իր նախագահության հաջողություններին է, մասնավորապես, վերագրել ֆոնդային շուկաների ռեկորդները, բանակի, հանցավորության եւ սահմանների վերահսկողության ուժեղացումը, ինչպես նաեւ ԻՊ ահաբեկիչների դեմ պայքարի հաջողությունը:

«Կանանց շրջանում գործազրկության ամենացածր մակարդակը եւ ընդհանրապես՝ հարկերի լայնածավալ նվազեցումը, պարտադիր բժշկական ապահովագրության վերջը եւ շատ այլ բաներ»,- հավելել է ԱՄՆ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ