News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իրանի ամենախոշոր ռազմանավերից մեկը՝ նորագույն Damavand ֆրեգատը, 2 մասի է բաժանվել: Դրա հետ մեկտեղ երկրի պաշտոնական իշխանությունները պնդում են, որ նավն աննշան վնասվածքներ է ստացել, հայտնում է «Սինհուան»:

Հունվարի 10-ին Իրանի ՌԾՈՒ Damavand ֆրեգատը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Կասպից ծովում Բենդեր-Էնզելի նավահանգստում ալեհերձ պատնեշի մեջ է մխրճվել: Այդ օրը ալիքների բարձրությունը հասել է 4 մետրի:

Պատահարի հետեւանքով 6 մարդ ծովն է ընկել: Ավելի ուշ հաղորդվել է 3 նավաստիների զոհվելու մասին:

Իրանի համացանցային ռեսուրսները հունվարի 17-ին աղետի ենթարկված ֆրեգատի լուսանկարներ են հրապարակել: Դրանցից դատելով՝ անցած օրերին նավը ոչ միայն քարերի վրայից չի հանվել, այլեւ մասամբ ծովն է սուզվել, եւ ամենայն հավանականութամբ, իրանի մեծ մասով ջրասույզ է եղել: Ավելին՝ նավախելի մասում իրանի ակնհայտ կոտրվածք է նկատվում:

Ֆրեգատը 100 մետր երկարություն եւ 1300 տոննա ջրատարողություն ունի: Իրանի ՌԾՈՒ է մտել 3 տարի առաջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ