News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոսկվայում Հյուսիսային Քուրդիստանի ներկայացուցիչ Ռոդի Օսմանը Մոսկվային կոչ է արել կանգնեցնել Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողությունը: Նա այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Թուրքական ՌՕՈՒ-ն սկսել է ռմբակոծել Բուլբուլ նահանգը… Աֆրինի դեմ նման գործողության սատարումը մեծ սխալ է: Ռուսաստանը պետք է կանգնեցնի եւ չեղարկի գործողության այն կանաչ լույսը, որ տրվել է Թուրքիային, եւ չլինի այսպիսի ռեժիմի կողմում: Ռուսաստանն ինքն էլ գիտի, որ թուրքական ֆաշիստական ռեժիմը ահաբեկիչների օջախն ու գործակիցն է»,- ասել է նա:

Օսմանը նշել է, որ Թուրքիայի ռազմական գործողությանն աջակցությունը եւ թուրքական զորքերի կողմից Աֆրինի օկուպացիան վտանգի կենթարկեն մոտ մեկ միլիոն մարդկանց կյանքը: Նրա խոսքով՝ բնակչությանը Թուրքիայի զինվորականների կողմից զանգվածային սպանություն է սպառնում:

Կիրակի թուրքական տանկերը մտել են Սիրիայի Աֆրին եւ աջակցել են ընդդիմադիր Ազատ սիրիական բանակի գործողությանն ընդդեմ քրդական կազմավորումների: Թուրքական զրահատեխնիկան քրդերի ինքնապաշտպանական ուժերի կողմից լուրջ դիմադրության չի հանդիպել, որոնք սահմանից հեռանում են Սիրիայի խորքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Ամենաշատ