News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ադելի անունով պինգվինը տեսանյութի հերոս է դարձել, որը նկարահանել են Անտարկտիդայում տեղակայված գիտահետազոտական կայանի արշավախմբի անդամները, փոխանցում է «Վեստի»-ն:

Գիտնականները ջրի նմուշներ էին հավաքում, երբ նրանց նավակի մեջ անսպասելիորեն մի պինգվին է ցատկել: Թռչունը ուսումնասիրել է տարածքը, շրջել նավակի երկայնքով, ապա վերադարձել է իր համար ավելի սովորական միջավայր:

«Երբ պինգվինը գալիս է մեր աշխատանքը ստուգելու»,- իրավիճակը մեկնաբանել է տեսանյութի հեղինակը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ