News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում արդեն  7 ամսից ավելի է` չի հաջողվում քննել «Կրպակ» սուպերմարկետից 1 շիշ օղու հափշտակության գործը: NEWS.am-ի հետ զրույցում գործով մեղադրյալ Նորայր Մելքոնյանի պաշտպան Սիրանույշ Հարությունյանն ասաց, որ գործի ձգձգման պատճառը իր պաշտպանյալի դատարան չներկայանալն է:

«Գործի ձգձգման պատճառը Նորայր Մելքոնյանի չներկայանլն է, հիմա դատարանը նրան բերման որոշում է կայացրել, կարծում եմ` գոնե բերման կենթարկեն եւ գործը տեղից կշարժվի»,-ասաց պաշտպանը:

Սուսաննա Հարությունյանը նշեց, որ ինքը դեռ չի  հանդիպել մեղադրյալի հետ, նրա հետ որոշակի հարցեր ունի քննարկելու եւ ցանկանում է գործն ի վերջո հասցնել արդարացման:

«Երբ իրեն տեսել են, որ գողություն է անում, օղին թողել ու փախել է: Հիմա էլ ամեն դատական նիստին խանութի աշխատողները պարտաճանաչ գալիս են, սակայն իրենց ներկայացուցիչը չի գալիս ու չեն էլ ասում, թե ինչ մեծ գողություն է, որ բողոք են ներկայացրել, ավելի լավ կլիներ ամոթանք տային ու բաց թողնեին»,-ասաց նա:

Պաշտպանը հավելեց, որ պաշտոնապես կողոպուտի հոդվածով է մեղադրվում Նորայր Մելքոնյանը, բայց պաշտպանական կողմը փորձում է տանել գողության, քանի որ գողության առարկան ընդամենը 1 շիշ օղի է 1050 դրամ արժողությամբ:

«Կողոպուտ են որակել այն պաճառով, որ դեպքի վայրից նա փախուստի  է դիմել, սակայն մինչեւ այդ  խանութի աշխատողները տեսել էին, աղմուկ էին բարձրացրել եւ եւ ցավալի է, որ կողոպուտ  է որակվել այդ արարքը, որվհետեւ 1000 դրամը քրեական դաշտ չէր գնում եւ գործը կարճվելու էր, իսկ կողոպուտի հոդվածն ուրիշ է»,-ասաց պաշտպանը:

Պաշտպան Հարությունյանը նշեց, որ ինքը հույս ունի որ Նորայր Մելքոնյանին վերջապես բերման կենթարկեն եւ դատական նիստերն իրենց տրամաբանական ավարտին կհասնեն:

Ըստ մեղադրանքի` Նորայր Մելքոնյանը 2017 թվականի մայիսի 10-ին, անցնելով Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Կրպակ» սուպերմարկետի կողքով, մտադրվել է այնտեղից հափշտակել օղի: Իրականացնելով հանցավոր մտադրությունը` Նորայր Մելքոնյանը մտել է «Կրպակ» սուպերմարկետ, մոտեցել օղու վաճառքի բաժին, այնտեղից վերցրել և բաճկոնի տակ թաքցրել 1050 ՀՀ դրամ արժողությամբ, 0.5 լիտր ծավալով «Ներուշիմիյ Սոյուզ» տեսակի օղի, այն ցանկացել է գաղտնի հափշտակել, ինչը նկատել են սուպերմարկետի աշխատակիցները, ովքեր հրահանգել են կանգնել, իսկ Նորայր Մելքոնյանը, գիտակցելով իր գործողությունների բացահայտ լինելը` դիմել է փախուստի, սակայն բռնվել է մուտքի դռան մոտ գտնվող քաղաքացիների կողմից` իր կամքից անկախ հանգամանքներում չկարողանալով ավարտին հասցնել ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ