News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հորդանանի թագավոր Աբդուլլան մտահոգություն է հայտնել Վաշինգտոնի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման կապակցությամբ եւ հայտարարել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծումը կարող է միայն երկպետական լինել, հայտնում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը:

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ բանակցությունների ընթացքում նա կրկնել է, որ Արեւելյան Երուսաղեմը պետք է դառնա ապագա պաղեստինյան պետության մայրաքաղաքը:

Ըստ Հորդանանի թագավորի՝ ԱՄՆ-ի որոշումը արմատականության աճի կհանգեցնի եւ կսրի թշնամանքը մահմեդականների եւ քրիստոնյաների միջեւ:
«Մենք կարծում ենք, որ Երուսաղեմը բանալի է մուսուլմանների, քրիստոնյաների, ինչպես նաեւ հրեաների համար: Այն տարածաշրջանի խաղաղության բանալին է, որը մահմեդականներին թույլ է տալիս պայքարել արմատականացման որոշ հիմնական պատճառների դեմ»,- նշել է Աբդուլլան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ