Թուրքական Բիթլիս նահանգում կիրակի օրը ձնակույտի հոսքի հետեւանքով 2 զինծառայող է մահացել, 7-ը վիրավորվել են: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Hurriyet թերթը:
Երեք զինծառայող անհայտ կորել է: Դեպքի վայր փրկարարներ են ժամանել: Վիրավորների վիճակի մասին տեղեկություն չի հաղորդվում: