News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մասնագետների կարծիքով՝ արեւմտյան զարգացած երկրները պետք դեռահասային տարիքի նոր սահմանում կատարեն:

Եթե նախկինում եվրոպացիների չափահաս տարիքը սկսվում էր 19 տարեկանից, ապա այսօր պետք է սկսվի մոտ 24-ից: Այսպիսի համաձայնության են եկել Lancet բժշկական ամսագրի հարցման մասնակից փորձագետները:

Չափահաս տարիքի բարձրացման հիմնական պատճառները սոցիալական են, փոխանցում է BBC News: Երիտասարդներն ավելի երկար են սովորում, ուշ ամուսնանում եւ երեխաներ ունենում:

Գիտնականների խոսքով՝ մարդու մարմինը շարունակում է աճել եւ փոխվել 19 տարեկանից հետո, ինչը մասնավորապես վերաբերում է ուղեղի զարգացմանը: Կան նաեւ մարդիկ, որոնց «իմաստության ատամները» միայն 25 տարեկանում են դուրս գալիս:

Նման մոտեցման հակառակորդները վախենում են, որ դեռահասներին վերաբերող օրենսդրական նորմերի վերանայումը չի օգնի: Ըստ նրանց՝ երիտասարդներն ավելի ինֆանտիլ կդառնան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ