News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանը պատրաստ է կարգավորել Իրաքի կենտրոնական կառավարության եւ Իրաքի Քրդստանի ինքնավար շրջանի միջեւ երկխոսության խոչընդոտները: Այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը` վկայակոչելով Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հայտարարությունը, փոխանցում է« ՌԻԱ Նովոստին»:

Իրաքի կենտրոնական իշխանությունների և ինքնավար Քրդստանի հարաբերությունները բարդացել են անցյալ տարվա սեպտեմբերին՝ քրդերի կողմից անցկացված անկախության հանրաքվեից հետո, որի համար Բաղդադն իր համաձայնությունը չէր տվել: Շաբաթ օրը ինքնավարության ղեկավար Նեչիրվան Բարզանին բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Իրան:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը, հաշվի առնելով Էրբիլի նոր քաղաքականությունն ու նրա կենտրոնացվածությունը Բաղդադի հետ երկխոսության եւ համագործակցության վրա, կգործադրի բոլոր ջանքերը՝ Իրաքի կառավարության եւ Քրդստանի շրջանի միջեւ առկա խոչընդոտները հաղթահարելու համար»,- Բարզանիի հետ հանդիպման ժամանակ ասել է Շամխանին: Նա նաեւ ընդգծել է իրանական եւ իրաքյան ժողովուրդների միջև առկա պատմական կապերը, մասնավորապես` քրդական շրջաններում: Նա նշել է, որ, չնայած «երկու ժողովուրդների թշնամիների կողմից թշնամանքի հրահրմանը», երկու երկրների միջեւ համագործակցությունն ու ռազմավարական հարաբերությունները զարգանում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Ամենաշատ