News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը գաղտնի որոշում է կայացրել` վաղաժամ ազատ արձակելով զինծառայողին ծեծելով սպանության մեջ դատապարտված սպային: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացած զինծառայող Արամ Մկրտչյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը:

Նշենք, որ զինծառայող Արամ Մկրտչյանին դաժան ծեծի միջոցով կյանքից զրկելու համար մեղադրվող սպան՝ Անդոկ Գալստյանը, դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման, սակայն դատարանի որոշմամբ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։

«Իր պատիժը 8 տարի 1 ամիս կրելուց հետո քրեակատարողական հիմնարկի վարչակազմը միջնորդություն է ներկայացրել անկախ միջգերատեսչական հանձնաժողովին Անդոկ Գալստյանին վաղաժամկետ ազատ արձակելու համար: Սակայն միջգերատեսչական հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն, անուհանդերձ, քրեակատարողական վարչությունը 2017 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին դիմել է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան դատապարտյալին պատիժը պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդությամբ»,- պատմեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:

Պաշտպանը հավելեց, որ միջնորդության քննության ընթացքում եʼւ անկախ միջգերատեսչական հանձնաժողովը. եʼւ դատախազությունը առարկել են ներկայացված միջնորդության դեմ` գտնելով, որ Անդոկ Գալստյանը բացասաբար է բնութագրվում եւ նաեւ հաշվի են առել նրա կատարած արարքի հասարակական վտանգավորության աստիճանը:

«Սակայն դատարանը չի հաստատել այդ առարկությունները եւ գտել է, որ ներկայացված միջնորդությունը հիմնավոր է, ներկայացված պատճառաբանությունները անհիմն են եւ բավարարել է քրեակատարողական հիմնարկի միջնորդությունը եւ պատժից պայմանական վաղաժամկետ ազատել է Անդոկ Գալստյանին»,- ասաց պաշտպանը:

Պաշտպանն ասաց, որ Քրեական օրնսգրքում նշվում է, որ նման դեպքերում դատապարտյալին վաղաժամկետ ազատ արձակելու դեպքում դատարանը այդ մասին պարտավոր է տեղյակ պահել տուժողի իրրավահաջորդին եւ քանի դեռ տուժողի իրավահաջորդը պատշաճ ծանուցված, չէ այդ նիստը չէր կարող տեղի ունենալ, այնինչ տեղի է ունեցել հակառակը:

«Արտուշ Գաբրիելյանը կատարել է գաղտնի դատավարություն, առանց տուժողի իրավահաջորդին պատշաճ ծանուցելու, բավարարել է ՔԿՀ ներկայացրած միջնորդությունը եւ Անդոկ Գալստյանին ազատել պատժի մնացած մասը կրելուց: Մենք այդ մասին ստացել ենք ծանուցում արդեն Վերաքննիչ դատարանի կողմից, որտեղ ներկայացված է եղել դատախազի վերաքննիչ բողոքը, այսինքն տուժողի իրավահաջորդը զրկված է եղել վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքից, քանի որ չի իմացել առաջին ատյանի որոշման մասին: Մենք այդ ժամանակ ենք միայն ներկայացրել մեր առարկությունները դատարան, նշել ենք, որ կոպտորեն խախտվել են տուժողի իրավահաջորդի իրավունքները, տուժողի իրավահաջորդը զրկված է եղել իր դիրքորոշումը այս գործի շրջանակում արտահայտելուց, այնուհանդերձ Վերաքննիչ դատարանը փորձում էր մեղմել իրավիճակը, թե բոլոր դեպքերում դուք ձեր բողոքը ներկայացրել եք, մենք էլ ասացինք, որ Վերաքննիչ դատարանում ընդամենը քննվում է առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը, հիմնավորվածությունը եւ պնդեցինք բեկանել նշված որոշումը»,-ասաց Նարայր Նորիկյանը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը հավելեց, որ Վերաքննիչ դատարանը մերժել է ներկայացված բողոքը, սակայն դեռ չգիտեն ինչ պատճառաբանությամբ:

Նշենք, որ 2009թ.-ի օգոստոսի 28-ին առավոտյան ժամը 6-ից մինչեւ 6.45-ն ընկած ժամանակահատվածում Վայքի զորամասի վաշտի հրամանատար Անդոկ Գասպարյանը դաժան ծեծի էր ենթարկել Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, երեք ամսվա զինծառայող Արամ Մկրտչյանին, ինչի հետեւանքով զինծառայողը տեղափոխվել էր ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ վիրահատվել էր, սակայն բժիշկներին չէր հաջողվել փրկել նրա կյանքը։ Սեպտեմբերի 1–ին զինծառայողը մահացել էր:

ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության 8-րդ կայազորային քննչական բաժնում օգոստոսի 28-ին ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 2-րդ մասով /պաշտոնական դիրքի չարաշահում եւ իշխանազանցություն, որն առաջացրել է ծանր հետեւանքներ/ քրեական գործ էր հարուցվել Անդոկ Գալստյանի նկատմամբ: Նա դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ