News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երեւում է, թե ինչպես են քրդերը հակատանկային հրթիռ բաց թողնում թուրքական Leopard տանկի ուղղությամբ: Տեսանյութը տեղադրվել է քուրդ զինյալների յութուբյան ալիքում:

Ըստ ANF News գործակալության՝ մարտական մեքենան պայթեցվել է կիրակի առավոտյան սիրիական Աֆրին քաղաքի Բիլբել շրջանի Քուրդո գյուղի մոտակայքում:

Աֆրինի շրջանում ընթացող մարտերի մեկ օրվա ընթացքում քրդերին հաջողվել է թուրքական հինգ տանկ խոցել: Այդպես, դրանցից երկուսը խոցվել է Սինդիրես շրջանի Դիքմեթաշ գյուղում, ևս երկուսը՝ Թել Րիֆաթ քաղաքի մոտակայքում: Թուրքական բանակի եւ Սիրիայի քրդերի միջը ամենակատաղի մարտերը ընթանում են հենց այս հատվածում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ